Հայաստանում տարածված էպիֆիտային մակրոքարաքոսերի ուղեցույց - |
||
Արսեն Գասպարյան, Պիեր Լուիջի Նիմիս - Նկարները՝ Տարբեր հեղինակներ, ITALIC-ի (տեսակներ) արխիվներից: Հատկանիշների նկարներ՝ Անդրեա Մորո |
||
Այս որոշիչը իր մեջ ներառում է Հայաստանի 51 տեսակի տարածված էպիֆիտային քարաքոսեր, որոնք հանդիպում են Հայաստանի հյուսիսային բարեխառն անտառներում և հարավային չոր նոսրանտառներում։ Այս ուղեցույցը ունի ուսուցողական, գիտահետազոտական և էկոտուրիստական գործառույթներ։ Այն ներառում է նկարազարդված և ծանոթագրված դիխոտոմիկ որոշիչ, որը հասանելի է բջջային հեռախոսների համար (iOS and Android) App KeyToNature բջջային հավելվածի միջոցով։ Որոշիչը ստեղծվել է «Ֆրիդա» (Martellos 2010, Martellos & Nimis 2015) ծրագրի միջոցով: Տրիեստեի համալսարանի (Իտալիա) Կենսաբանական գիտությունների ֆակուկտետի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ (Հայաստան) համագործակցությամբ «Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվել է Ռաֆֆորդ հիմնադրամի կողմից։ |
|